Ամուսիններ Ռեբեքա եւ Ջոզեֆ Ֆոսեթները դարձել են Անգլիայում 6 ուղտից բաղկացած միակ հոտի տերերը, որոնց նրանք օգտագործում են որպես փոխադրամիջոց:

Զույգը 6 «անապատի նավերին» պահում է իրենց հետին բակում: Ամուսինները ուղտերի վրա նստած դպրոց են տանում իրենց երեխաներին` 13-ամյա Դեյզիին եւ 10-ամյա Լյուքին, կամ էլ գալիս են փաբ մի բաժակ ընկերների հետ խմելու համար:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, մեկ ուղտի արժեքը կազմում է ավելի քան 15 հազար դոլար: Նրանց խնամելու համար տարեկան անհրաժեշտ է խոտի 400 տուկ, 1000 լիտր ջուր եւ հատուկ կեր, որը բաղկացած է շաքարից, գարուց ու վարսակից: