NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Պետերսոնի անվան միջազգային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդերս Ասլունդի` The Moscow Times-ում հրապարակված հոդվածը:
Վլադիմիր Պուտինի նոր քաղաքականության ամենատարօրինակ մասը նրա կողմից Եվրասիական միության առաջ քաշումն է: Այն, հավանաբար, թանկ է արժենալու եւ չի հաջողելու:
Իր նախագահական երրորդ ժամկետի առաջին օրը Պուտինն արտաքին քաղաքականության մասին հրամանագիր ստորագրեց: Հրամանագիրը հիմնվում է չորս`Ազատ առեւտրի գոտու, Բելառուսի հետ դաշնակցային պետության, խոստումնալից Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին փաստթղթերի վրա: ՀԱՊԿ-ն, թվում է, ոչ մի իրական հնարավորությունն չունի ինչ-որ բանի հասնելու, եւ Պուտինը, կարծես, հասկանում է դա: Հաջորդող ելույթներում նա շեշտը դրեց Եվրասիական միության վրա:
Իրականում Եվրասիական միությունը հազիվ թե ներկայիս երեք անդամից ուրիշների եւս ներգրավի: Այն առեւտրի նկատելի շեղում է առջացնում, քանի որ Բելառուսն ու Ղազախստանը ստիպված էին ընդունել ներմուծման ավելի բարձր ռուսական սակագները: Երկու երկրներն էլ որպես փոխհատուցում Ռուսաստանից ուղիղ վճարում են պահանջում: Միաժամանակ` հետխորհրդային մյուս երկրները սահմաանփակում են իրենց առեւտուրը Ռուսաստանի հետ:
ԱՊՀ ազատ առեւտրի մասին բազմակողմ համաձայնագիրը, ընդհակառակը, կարող էր իմաստ ունենալ: Այն կարող է հիմնվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքերի վրա եւ համապատասխանեցվեր ԵՄ ազատ առեւտրի մասին համաձայնագրերին, ինչն առավելագույնս կմեծացներ գլոբալ ինտեգրացիան բոլորի համար: Սակայն հաշվի առնելով ԱՊՀ-ում Ռուսաստանի վատ հեղինակությունը, միայն ութ պետություն է ստորագրել այն, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են: Առայժմ միայն Ռուսաստանն ու Բելառուսն են վավերացրել, եւ այն կարող է երբեք ուժի մեջ չմտենել: Մշտապես վախեցնելով ԱՊՀ մյուս երկրներին, Ռուսաստանը չի կարոդ հասնել անգամ նվազագույն համագործակցության, որը բխի բոլոր անդամների շահերից:
Ռուսաստանի կողմից Եվրասիական միության առաջ քաշումը հետագա քաղաքական եւ տնտեսական ինտեգրման չի հանգեցնի, այլ կբերի Ռուսաստանի մեկուսացման` Բելառուսի եւ Ղազախստանի հետ: Որքա՞ն ժամանակ Պուտինը կզբաղվի այդ վնասակար քաղաքականությամբ:




























