Երիտասարդ սերբ նկարչուհի Թեոդորա Ստամենկովիչը մերկացել եւ անցել է Բելգրադի կենտրոնով` այդ ակցիան անվանելով` «Էրոտիկ էության բացահայտում»:
Ոստիկանության կողմից թույլատրված ակցիան անցել է ցերեկային ժամին, քաղաքի հետիոտնային, Կնեզ Միհայլովա (Միքայել իշխանի) փողոցում, գրում է Kurir թերթը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես իր մարմինը կարմիր ներկած նկարչուհին քայլում է փողոցով, մերկանում եւ հանում երեսին հագած դիմակը:
Դրանից հետո նա ցուցադրում է իրեն լուսանկարիչներին, օպերատորներին եւ անցնող մարդկանց, որոնք ակցիան նկարում են բջջային հեռախոսներով: Վերջում Ստամենկովիչն անշտապ հավաքում է հագուստը եւ հեռանում:
Նկարչուհին հաղորդել է, որ նրա ստեղծագործության կոնցեպցիային կարելի է ծանոթանալ Բելգրադի Արվեստի համալսարանի կերպարվեստի բաժնում:











