Ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադին 100 մլն ֆունթ սթեռլինգ փոխհատուցում կստանա` հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի հետ կապերը խզելու համար:

49-ամյա Դեփը  համաձայնել է նման գումար վճարել, որպեսզի բաժանումը «բարեկամական հունով» ընթանա:  Սա ամենախոշոր փոխհատուցումն է չամուսնացած աստղային զույգերի բաժանման պատմության մեջ:

Նշենք, որ Դեփն ու Պարադին օրերս պաշտոնապես հաստատել էին իրենց բաժանման մասին լուրերը: Զույգը, որի հարաբերությունները շարունակվում են դեռ 1998 թ-ից, «խաղաղ է բաժանվել», գրում է  NEWSru.com-ը:

Լրատվամիջոցներն արդեն Դեփի համար նոր ընկերուհի են գտել` Էմբեր Հերդը, ով նրա հետ նկարահանվել է «Ռոմային օրագիր» ֆիլմում: