ԱՄՆ առեւտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարականի դիմում է գրել` Քալիֆորնիայում հունիսի 9-10-ին, ավտովթարի վայրից երկու անգամ փախչելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման արարքի որպես պաշտոնական պատճառ նշվել է «առողջության հետ կապված խնդիրը»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է նրա հրաժարականը:

Բրայսոնն իր հրաժարականը բացատրել է նրանով, թե չի ցանկացել նախարարության իր գործընկերների «ուշադրությունը շեղել»: