Եթե ապագա մայրը օգտագործի շաբաթական մինչեւ 8 բաժին (անգլ. drink) ալկոհոլ, ապա երեխայի IQ-ն, նրա ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակությունը, ինքնավերահսկումը, կազմակերպչական ունակությունները եւ պլանավորման ունակությունները չեն տուժի: Այսպիսի եզրահանգման են եկել դանիացի գիտնականները , որոնց հետազոտությունների արդյունքները բերվում են British International Journal of Obstetrics and Gynaecology -ի էջերում:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով The Toronto Sun-ը, գիտնականները հետեւել են 1628 կանանց հղիության սկզբից եւ էլի 5 տարվա ընթացքում երեխայի ծնվելուց հետո:
Պարզվել է, որ խնդիրներ են առաջացել այն ժամանակ, երբ կինը խմել է 5 բաժին եւ ավելի միանգամից: Երբ օգտագործումը քիչ է եղել (շաբաթական 1-2 բաժին) կամ միջին (5-8 բաժին), ամեն ինչ նորմայի մեջ է եղել:
Ալկոհոլի մեկ բաժինը հավասարեցվում էր մաքուր սպիրտի 12 գրամին:




























