Ջակարտայում Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի օդանավի վթարի զոհ են դարձել 11 մարդ. երկու մարդ մահացել են հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ծանր վնասվածքներով եւ այրվածքներով:

Fokker F-27 օդանավը «Հալիմ-Պերդանակուսումա» օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկել է բնակելի համալիրի վրա: Օդանավում յոթ զինծառայող է եղել: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել:

Ընկնելիս օդանավը վնասել է ութ բնակելի տուն, որի հետեւանքով զոհվել են երկու  մեծահասակ եւ երկու երեխա` Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի մայոր Յոհանես Անդի Սոսանգի ընտանիքի անդամները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Առնվազն 35 մարդ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ: