Քաբուլում թալիբների կողմից գրաված հյուրանոցի պատանդների ազատելու գործողությունների արդյունքում ազատագրվել է 35-ից 40 պատանդ: Նրանց մեջ կան կանայք եւ երեխաներ:

Associated Press-ի տվյալներով, հյուրանոցի վրա հարձակում գործած երեք գրոհայիններից երկուսն արդեն սպանված են: Բացի այդ, մահացել են հյուրանոցի երեք թիկնապահնեը եւ ոստիկանության մեկ աշխատակից:  Ավելի վաղ «Սինհուա»-ն հայտնել էր 7 սպանվածի մասին:

Արդեն ութ ժամից ավելին տեւեւմ է պատանդներին ազատելու գործողությունը: Աֆղանստանի անվտանգության ուժերից բացի մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի զինվորականները, այդ թվում նաեւ օդային ավիացիան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները, զինված հակատանկային նռնականետերով եւ հրազենով, լույս 22-ի գիշերը հարձակվել եւ գրավել են Քաբուլի հարեւանությամբ գտնվող Կարգա լճի ափին գտնվող   Spozhmai հյուրանոցը։

Տասնյակ մարդիկ պատանդ են վերցվել։ Հաղորդվում է, որ կան նաեւ զոհեր։ Որոշ տվյալներով, ահաբեկիչներից մեկը գործի է դրել մահապարտի գոտին։ Արդեն հաջողվել է ազատել 18 մարդու։ Ոստիկանությունը հայտնել է երկու ահաբեկչի մահվան մասին։