Էրեբունիի վարչական շրջանում, այսօր` հունիսի 22-ի գիշերն, անհայտ անձը հրազենային վնասվածք է հասցրել 31-ամյա Սուրեն Զորոյանին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Էրեբունիի քննչական բաժնից:
Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ Սուրեն Զորոյանը գիտակցության չգալով մահացել է:
ՀՀ ոստիկանության Էրեբունիի քննչական բաժնից հայտնեցին նաեւ, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի (Սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
NEWS.am-ի տեղեկություններով, սպանվածը հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան է, իսկ նրա հորեղբայրը հանցագործ աշխարհում հայտնի է «Կայարանի խելառ Վարդգես» մականունով:




























