Քաբուլի հյուրանոցներից մեկում պատանդների ազատ արձակման, ինչպես նաեւ գրոհայինների ոչնչացման գործողությունն ավարտվել է: Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, աֆղանցի ուժայիններին հաջողվել է ոչնչացնել շենքը գրաված բոլոր ծայրահեղականներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործողության ընթացքում ազատ են արձակվել 35-40 պատանդներ:

«Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ սպանվել է 7 մարդ, այդ թվում մեկ ոստիկան:

Ինչպես հաղորդում է Life News-ը` վկայակոչելով աֆղանական ոստիկանությանը, գրոհայինների գործողության արդյունքում մահացել է 13 մարդ` 5 գրոհային, 3 անվտանգության աշխատակից, 4 քաղաքացիական անձ եւ 1 ոստիկան: Հյուրանոցի մի քանի բնակիչներ կարողացել են դուրս նետվել հյուրանոցից` նախքան կհայտնվեին պատանդի կարգավիճակում: Պատանդների ազատ արձակման գործողությունը տեւել է 12 ժամ: