Թուրքիայի մայրաքաղաքում մետրոյի շինարարության ընթացքում փլուզում է տեղի ունեցել։ Փլուզման հետեւանքով փողոցով քայլող մի քաղաքացի ընկել է բացված անցքի մեջ եւ կորել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այն հատվածում, որտեղ որ տեղի է ունեցել փլուզումը, կրկին փլուզման վտանգի պատճառով փակվել է երթեւեկության համար։ Փրկարարները միջոցներ են ձեռնարկում գտնելու փլուզման հետեւանքով փոսի մեջ ընկած քաղաքացուն։




























