71 տարի առաջ, 1941թ. հունիսի 22-ի արեւածագին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա:
Պատերազմը խլեց 40 մլն խորհրդային քաղաքացիների կյանքը:
Ռուսաստանում այս օրն անվանել են Հիշողության եւ սգո օր:
Այս տարի ԱՊՀ եւ Մերձբալթիկայի երկրները համատեղ անցկացնում են «Հունիսի 22-ի հիշատակի մոմեր» ակցիան, որի սկիզբը դրվել է 2009թ: Մոսկվայի Բոգոյավլենսկայա տաճարում հոգեհանգստի արարողություն է կայացել: ԱՊՀ ամեն երկրից մեկական մոմ են վառել` ի նշան համընդհանուր կորստի:




























