Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է Թուրքիայում աբորտի արգելման օրենքը։ ֆրանսիացի համանախագահ Հելեն Ֆլոտղի խորհուրդն այդ հարցում շոկի մեջ է գցել թուրքական կողմին։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հելեն Ֆլոտղը, անդրադառնալով Թուրքիայում աբորտի արգելման օրենքին, ասել է. «Եթե արգելում եք աբորտը, ուրեմն դպրոցներում պահպանակներ բաժանեք»։
Այս խոսքերից հետո դահլիճը քարացել է։



























