Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) 2004 թ. սկսած Հայաստանում իրականցրել է մոտ 75 մլն դոլարի ծրագրեր: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին, Երեւանում ԱԶՍԲ-ի կազմակերպած բիզնես-ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ներկայացնելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը` Տ. Սարգսյանն ասաց, որ երեկ հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագրով շեշտադրումներն էապես փոխվել են:
Հայաստանը նպատակ ունի ձեւավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ` մասնավոր-պետական հատված սկզբունքի ներքո: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ նոր քաղաքականության շնորհիվ կծնվեն նոր գաղափարներ, որոնք հետաքրքրություն կներկայացնեն մասնավոր հատվածի համար, իսկ սեւծովյան բանկը կունենա իր մասնակցությունը:



























