Քաբուլի մերձակայքում թալիբների կողմից հյուրանոցի գրավման ժամանակ, ըստ ճշտված տվյալների, 17 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդվում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները: Թե ինչքան մարդ է հաջողվել ազատել, չի նշվում:

Զոհվածների թվում են տեղի 12 բնակիչներ եւ 5 գրոհային, հայտնում է « Էխո Մոսկվին»:

Ավելի վաղ  Life News գործակալությունը հայտնել էր, որ գրոհայինների գործողությունների հետեւանքով զոհվել է 13 մարդ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  «Թալիբան» շարժման գրոհայինները հունիսի 22-ի գիշերը գրավել էին Spozhmai հյուրանոցը` Քաբուլի մոտ գտնվող Կարգա լճի ափին: Պատանդների ազատագրման գործողությունը տեւել է 12 ժամ: Հաղորդվում է, որ գործողության ընթացքում ազատվել են 35-40 պատանդներ: