Մեդանից (Հյուսիսային Սումատրա) Lion Air  ավիաընկերության օդանավի թռիչքը մայրաքաղաք Ջակարտա հետաձգվել է այն պատճառով, որ ուղեւորներից մեկը հետը հոտավետ արեւադարձային դուրիան պտուղ է տարել: Ուղեւորները սկզբում պահանջել են ստուգել արդեն թռիչքի պատրաստ օդանավը այդ պտղի սուր հոտի պատճառով, նրանցից տասը ընդհանրապես հրաժարվել են թռիչքից:

Այդ պտղի անվանումը ծագել է Մալազիայից`«duri» ` «փուշ» բառից:  Դուրիանի հայրենիքը Հարավ-արեւելյան Ասիան է, այն աճեցվում է արեւադարձային բոլոր երկրներում:  Հարավ-արեւելյան Ասիայում դուրիանին  «մրգերի արքա» տիտղոսն է շնորհվել, բայց տիտղոսի հետ համաձայն են միայն նրանք, ովքեր կարողանում են տանել դրա հոտը, որի պատճառով պտուղն արգելված է նույնիսկ մտցնել հասարակական տրանսպորտ եւ վայելուչ հյուրանոցներ:

Դուրիանի հոտը շատ տարբեր է: Երբեմն այն բորբոսահոտ ունի, երբեմն` ծովախեցգետնով եւ սոխով աղցանի, երբեմն կաղամբով կարկանդակի, երբեմն` մայոնեզով պելմենների, գրում է argumenti.ru-ն: