Քալիֆորնիայում առաջին անգամ հարսանիքը նկարահանել են եռաչափ ֆորմատով: Վճարովի նկարահանումը կատարել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ Պիտեր Չանգը:
Օպերատորը մասնագիտացված սարքավորումներ է կիրառել, որոնցից ժամանակին օգտվում էին հոլիվուդյան ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը «Հոբբիթ» ֆիլմը նկարահանելիս եւ Ռիդլի Սքոթը«Պրոմեթեւսի» նկարահանումների ժամանակ:
Պսակադրության նախապատրաստման եւ անցկացման հանդիսավոր ծեսը նկարահանվել է կինեմատոգրաֆիական IMAX 3D համակարգով, որը ներկա գտնվելու առավելագույն էֆեկտ է ստեղծում, գրում է utro.ru-ն:
«Ռեժիսորի եւ օպերատորի առաջարկով մենք գնացինք անտառ` տեսագրությունը հեքիաթի վերածելու համար: Մեր գլխավոր դրդապատճառը այն էր, որ մեր երեխաները մեր կյանքի լավագույն օրը պետք է տեսնեն այնպես, ինչպես եղել է իրականում», - խոստովանել է փեսացուն:











