Թուրքիայում Բիթլիս-Դիրաբեքիր ավտոմայրուղու 20-րդ կմ-ին PKK-ի զինյալները փակել են ճանապարհը եւ ստուգումներ իրականացրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները ավտոմեքենաներից իջեցրել են մեկ զինվորականի եւ երկու ուսուցչի եւ իրենց հետ տարել լեռները։
Թուրքական անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում առեւանգվածներին հայտնաբերելու ուղղությամբ։




























