Իրանում հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիին տեղափոխող ավտոմեքենան, երբ նա Ղոմ քաղաքից վերադառնալիս է եղել Թեհրան: Նախնական տվյալներով, Մուսավիի մեքենայի վրա են հարձակվել մի խումբ մոտոցիկլիստներ:

Միջադեպի արդյունքում իրանական ընդդիմության առաջնորդը չի տուժել, սակայն վնասվածքներ է ստացել նրան ուղեկցողներից մեկը: Ականատեսները պնդում են, որ հարձակվող մոտոցիկլիստներից մեկը ջարդել է Մուսավիի մեքենայի ետեւի ապակին: Այս մասին հաղորդում է իրանական «Քալեմե» կայքէջը:

Նշենք, որ Մուսավին վերադառնալիս է եղել ընդդիմադիր հոգեւոր գործիչ այաթոլլա Ալի Մոնտազերիի թաղման արարողությունից: