Իսպանիայում ձերբակալել են Վրաստանի 54 քաղաքացու: Հատուկ գործողությունն անցկացվել է Բարսելոնայում, Բիլբաոյում եւ Սարագոսայում: Ձերբակալվածները մեղադրվում են քրեական խմբավորուման անդամ լինելու մեջ:
Տարածված տվյալների համաձայն, խմբավորումը գործել է երկրի 14 քաղաքներում: Նրանք հիմնականում զբաղվել են բնակարանների գողությամբ: Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, քննում է գողության 31 դեպք: Ձերբակալվածների բնակարաններից առգրավվել է գողոնը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:




























