Ոստիկանության  Գյումրիի բաժնի ծառայողները, հունիսի 21-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Կոշտոյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատված, 53-ամյա Հակոբ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 5,7 գ կշռով չորացված, մանրացված կանեփանման զանգված:

Հակոբ Ա.-ն հայտնել է, որ թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: