Հունիսի 21-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխվել 23-ամյա Դավիթ Գրիգորյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011թ. հունիսի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Գրիգորյանը կալանավորված է:




























