Ժամանակակից Եթովպիայի բնակիչների ԴՆԹ-ի հետազոտմամբ զբաղվող գիտնականները գտել են Սաբայի թագուհու մասին լեգենդի անուղղակի ապացույցը: Նրանք հայտնաբերել են, որ որոշ եթովպացիների գենոմները ապշեցուցիչ նման են իսրայելցիների, եգիպտացիների եւ սիրիացիների գենոմներին:
Ըստ ավանդության` Սաբայի թագուհին երեք հազար տարի առաջ այցելել է Երուսաղեմ եւ որդի ունեցել Սողոմոն արքայից:
Գենետիկները նշում են, որ իսրայելցիների, եգիպտացիների եւ սիրիացիների գենոմներին զարմանալի նման գենոմները եթովպիացիներն ստացել են մոտ երեք հազար տարի առաջ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Սաբայի թագուհու եւ Սողոմոն արքայի լեգենդը հիշատակվում է «Կեբրա Նեգաստ» (գիրք արքաների փառքի մասին) գրքում, ինչպես նաեւ Աստվածաշնչում եւ Ղուրանում:




























