Բերքանուշ-Դվին ճանապարհի 6-րդ կմ-ին, հունիսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ճամփեզրի առուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: