Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնական ճանապարհին, հունիսի 21-ի երեկոյան, իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՈւԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: