Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի «Սիմբա» հանրախանութի մոտ, հունիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետ է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: