«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.18 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.05%-ով կամ 0.23 կետով: Նախորդ օրերի կտրուկ աճերից հետո այսօրվա տատանումը կարելի է «մեղմ» բնորոշել:
Հատկանշական է, որ առեւտրային նստաշրջանը բացելուց անմիջապես հետո դոլարն էժանանում էր, սակայն ի վերջո առաջարկի դեֆիցիտն իր դերը խաղաց:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.51 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական տատանումներ չեն գրանցվել, սակայն ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք առքն իրականացնում են առավելագույն` 1դոլար/418 դրամ փոխարժեքով: Վաճառքի առավել տարածված փոխարժեքը, ինչպես եւ երեկ, 1 դոլար/420 դրամ փոխարժեքն է:
Միջազգային Forex շուկայում դոլար/եվրո հարաբերակցությունն էական փոփոխություններ չի կրել: Եվրոն արժե 1.2540: Փոխարենը դոլարը կտրուկ աճել է ռուսական շուկայում` գերազանցելով 1դոլար/33 ռուբլի սահմանը (Ռուսաստանի միջբանկային արժությաին շուկայում դոլարն արժե 33.5191 ռուբլի):



























