Թուրքիան Ստամբուլում բուլղարական էկզարխատին  կվերադարձնի անշարժ գույքի յոթ օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 հա: Նման որոշում թուրքական կառավարությունը կայացրել է 1936թ. բռնագրավված գույքը վերադարձնելու մասին հուշագրի հիման վրա, որն ընդունվել է 2011թ. օգոստոսի 28-ին, գրում է «Ցերկովնի վեստնիկը»:

Ինչպես Hürriyet Daily News գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Ստամբուլում բուլղարական եկեղեցական համայնքի տեղապահի ժամանակավոր պաշտոնակատար Լյուբեն Չալմովը, բուլղարական էկզարխատը ազգային փոքրամասնությու չէ, բայց  «կրոնական համայնք» դասակարգման տակ է  մտնում:

Չալմովը նաեւ նշել են, որ եթե XX դարում Թուրքիայում 50 հազար բուլղարացի էր ապրում, ապա այսօր ընդամենը 700 են մնացել, քանի որ քաղաքական ոչ կայուն իրավիճակի պայմաններում գրեթե բոլոր բուլղարացիները վերադարձել են հայրենիք: