Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ:
93 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն է տվել օրենքների նախագծի փաթեթին:
Նշենք, որ վերոհիշյալ օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը բուռն քննարկումների առիթ էր դարձել խորհրդարանում:
Քվեարկությունից հետո ՀՅԴ-ն ներկայացնող Վահան Հովհաննիսյանը հանրապետական Վարդան Այվազյանին հարցրել էր, թե արդյոք նա կարո՞ղ է այնպես անել, որ Ենիսեյ գետը հոսի Հայաստանով, ինչին ի պատասխան Այվազյանն ասել էր. «Երբ Բոսֆորը կդարձնեք արյան ծով, այն ժամանակ էլ իմ օգնությամբ Ենիսեյը կհոսի Հայաստանով»:




























