Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 14 մարդ, եւս 106-ը վիրավորվել է: Նման տվայլեր են ներկայացնում Իրաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Ճանապարհին տեղադրված ռումբերը պայթել են այսօր` հունիսի 22-ին, մարդաշատ շուկայի մոտ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Վերջին մի քանի շաբաթներին տեղի ահաբեկչական խմբավորումները ահաբեկչությունների շարք են իրականացրել, որոնք ուղղված են, հինականում, Իրաքի շիաների ներկայացուցիչների հետ:
Ընդհանուր առմամբ, այս ամիս բազմաթիվ պայթյունների եւ հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 130 մարդ:




























