Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի օդանավ հունիս 22-ի կեսօրին անհետացել է Միջերկրական ծովում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Մալաթիայի ռազմաօդային բազայից օդ բարձրացած ռազմական օդանավի հետ կապը կտրվել է Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան հատվածում։
Նշվում է, որ օդանավի հավանական գտնվելու վայրը գտնվում է սիրիական ջրերում եւ աշխատանքներ են տարվում Սիրիայից թույլտվություն ստանալ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։




























