Չեխիայում աղջիկը մարիխուանայի ազդեցության տակ կամրջի տեղ է դրել էլեկտրականության գծերը: Աղջկան գծերի վրայից հանել են փրկարարները ոստիկանների հետ միասին:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Զլին քաղաքի էլեկտրականության գծերի վրա է բարձրացել չորս ժամ մարիխուանա ծխելուց հետո:

Երբ տեղացիները նկատել են 12 մետր բարձրությամբ հոսանքալարերի վրա սողացող աղջկան, անմիջապես փրկարարների են կանչել:

Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկը հալյուցինացիաներ է ունեցել եւ նրա գործողությունները որեւէ իմաստ չեն ունեցել:

Երկու ժամ անց ոստիկաններին ու բժիշկներին հաջողվել է համոզելով իջեցնել աղջկան, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց եւ օգնություն ցուցաբերել: Աղջկա բախտը բերել է, որ չի հոսանքահարվել: