Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով, այսօր` հունիսի 22-ին, վավերացրել է Էդգար Ղազարյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության որոշումը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























