Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բողոքը քննարկելու է օգոստոսի 28-ին: Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հաստատել է տեղեկությունը, որ ՄԻԵԴ-ը հենց այդ օրն է նշանակել գործի քննությունը:
Նա հիշեցրել է, որ Տիմոշենկոյի առաջին հայցը Եվրադատարան եղել է 2011թ. օգոստոսի 10-ին, եւ լսումների նշանակումը 2012թ. օգոստոսին Եվրադատարանի պրակտիկայում բավական օպերատիվ որոշում է:
Փաստաբանը հիշեցրել է, որ Տիմոշենկոյի հայտարարության մեջ նշվում են մի քանի խախտումներ` 5-րդ հոդված (ապօրինի ձերբակալություն), 6-րդ հոդված (արդար դատաքննության իրավունք) եւ այլն:
Արդարադատության նախարարությունը 12 հազար դոլարով ամերիկյան ընկերություն է վարձել, որ ներկայացնելու է իր շահերը դատաքննության ընթացքում:




























