Կիոտոյի մրցանակը, որը Նոբելյան մրցանակի ճապոնական տարբերակն է, հանձնել են ամերիկացի Այվան Սազերլենդին` ավտոմատացված պատկերագծման ժամանակակից համակարգերի առաջին նախատիպը ստեղծողին:
Կիոտոյի մրցանակը տրվում է Ինամորի հիմնադրամի կողմից: Մրցանակի դրամական մասը կազմում է 50 մլն իեն: Ամեն տարի տրվում է 3 մրցանակ հետեւյալ կատեգորիաներում` «տոխնոլոգիաներ» (Advanced technology), «արվեստ եւ փիլիսոփայություն» (Arts and philosophy) եւ «հիմնական գիտություններ» (Basic sciences):
Սեզերլենդը մրցանակն ստացել է «տեխնոլոգիաներ» կատեգորիայում:
«Հիմնական գիտությունների» ոլորտում մրցանակն ստացել է ճապոնացի Եսենիրո Օսումին` գենետիկայի տեսանկյունից աուտոգրաֆիան ուսումնասիրելու համար:
«Արվեստի եւ փիլիսոփայության» ոլորտում մրցանակներ են ստացել հնդիկ փիլիսոփա Գայատարի Չակրոբորտի Սպիվակը` քաղաքական եւ սոցիալական հարթությունում դեկոնստրուկիցայի (վերլուծական եւ ծայրահեղ մեթոդների ու պրակտիկայի հատուկ ամբողջություն փիլիսոփայանությունում) կիրառման համար:




























