Samsung ընկերությունը պատենտային հայտ է ներկայացրել ռոբոտի համար, որն ինքնուրույն տեղաշարժվում է երկու ոտքերի վրա` մարդու քայլվածքի պես:

Հայտերը ներկայացվել են ԱՄՆ Արտոնագրային գերատեսչություն 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբերին, հրապարակվել 2012թ. հունիսի 21-ին:

Փաստաթղթերից պարզվում է, որ Samsung-ի ինժեներներն իրենց առջեւ նպատակ են դրել մշակել հումանոիդի, որը շարժման ժամանակ ավելի նման կլինի մարդուն, քան առկա մոդելները, օրինակ Asimo ռոբոտը:

Մարդու հետ մեծ նմանություն ստանալու համար ռոբոտը շնչառության պատրանք է ստեղծելու, հատուկ սարքավորումները բարձրացնել եւ իջեցնելու են կրծքավանդակը, հաղորդում է Engadget-ը: