Սիրիայի Լաթաքիա քաղաքի բնակիչները, որի շրջակայքում կորել էր թուրքական օդուժին պատկանող F-4 կործանիչը, տեսել են, թե ինչպես է օդանավը խփվել Ռաս ալ-Բասիթ քաղաքի մոտից: Այս մասին հաղորդում է BBC Arabic գործակալությունը:
Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները, փաստացի, խոստովանել են, որ օդանավն իրենք են խփել: Նրանք ներողություն են խնդրել պաշտոնական Անկարայից` իրենց զինվորականների գործողությունների համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնաը, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Hurriyet-ը:
Ճշտված տվյալներով, Սիրիայի սահմանի մոտ թռիչք կատարող օդանավը խփվել է հրթիռով, որի հետեւանքով մի քանի մասի է բաժանվել ու ընկել Միջերկրական ծովը:
Երկու օդաչուներին էլ հաջողվել է կատապուլտվել, որից հետո նրանց գտել է որոնողական խումբը: Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական օդանավն այսօր` հունիսի 22-ին, անհետացել է Միջերկրական ծովի վրա: Մալաթիայի ռազմաօդային բազայից օդ բարձրացած օդանավի հետ կապը կտրվել է Հաթթայի նահանգում:



























