Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում հունիսի 23-ին, ժամը 01:12-ին  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանաքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՏՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 23-ամյա Ե. Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եվ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր` 17-ամյա Ս. Դալլաքյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: