ՄԱԿ-ի կայուն զարգացման «Ռիա+20» գագաթնաժողովն ընդունել է ամփոփիչ փաստաթուղթ` «Ապագան, որ մենք ուզում ենք» խոսուն վերտառությամբ: Հռչակագիրը հստակեցնում է կայուն զարգացման անցնելու հիմնարար սկզբունքները: Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են պետությունների եւ կառավարությունների 100-ից ավելի ղեկավարներ:

Գագաթնաժողովն աչքի է ընկել ամփոփիչ փաստաթղթի մշակման բուռն բանակցություններով, եւ արդյունքում այն ակնհայտորեն փոխզիջումային է ստացվել: Փաստաթուղթն արժանացել է ոչ միայն խորհրդաժողովի մասնակիցների, այլեւ հասարակական «կանաչ» կազմակերպությունների քննադատությանը:

50 էջանոց փաստաթուղթը սահմանում է երկրների «ընդհանուր, բայց դիֆերենցված պատասխանատվության» սկզբունքը: