Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի երկրպագուները հասել են նրան, որ երգչի դամբարանը հանվել է աճուրդից: Դատարկ կառույցը, նախնական 100 հազ. դոլարով, արճուրդի պետք է հանվեր  ԱՄՆ «Sports Legends and Music Icons»-ում:

Դամբարանը գտնվում է Մեմֆիսում գտնվող հին գերեզմանտանը` Ֆորեսթ Հիլլում: 1977թ. Փրեսլիի մահվանից հետո երգչի դագաղը մոտ երկու ամիս դրված էր այնտեղ, որից հետո նրան հուղարկավորեցին Գրեյսլենդի իր կալվածքում:

Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը,  այդ հանգամանքը հարուցել էր ողջ աշխարհում երգչի երկրպագուների բողոքը: Որոշվել է հետաձգել աճուրդը, քանի դեռ ավելի փոխընդունելի լուծում չի գտնվի: