Բոլիվիայում շարունակվում են ոստիկանների բողոքի ակցիաները, որի մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է  մոտ 4 հազարի: Շարքային ոստիկանների բողոքի ակցիաներ են տեղի ունենում երկրի խոշոր քաղաքներում` մայրաքաղաք Լա Պասում, Սանտա Կրուսում, Կոչաբամբայում եւ Օրուրոյում, հաղորդում է AP-ը:

Լա Պասում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվեցին այն ժամանակ, երբ ոստիկանները կանանց հետ գրավեցին  ոստիկանության հետախուզական ծառայության շենքը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, նախագահ Էվո Մորալեսը ստիպված է եղել ընդհատել իր այցը Բրազիլիա, որտեղ մասնակցում էր «Ռիո +20»-ի համաժողովին: Կառավարությունից հայտնել են, թե Մորալեսը պատրաստ է հանդիպել բողոքի դուրս եկածների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  ոստիկանները պահանջում են աշխատավարձի բարձրացում: Ներկայումս Բոլիվիայում իրավապահ մարմնի աշխատակիցն ստանում է ամսական մոտ 144 դոլար: