Ինդոնեզիայում, Սումատրա կղզում հունիսի 23-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները, էպիկենտրոնը գտնվում է Սուբուլուսալամա քաղաքից  24 կմ-ի վրա:

Սակայն Ինդոնեզիայի օդերեւութաբանական եւ երկրաֆիզիակական ծառայությունը հաղորդել է,  որ  մագնիտուդը 6,6 է: Առայժմ զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան: