Հունիսի 23-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.14-ին: Այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 80 ՈՈ 088 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը եվ սրահը` մասամբ: