Քալիֆորնիայում «Աշխարհի ամենատգեղ շուն 2012» մրցույթում հաղթող է ճանաչվել չինական փոմփոլավորը: Հաղթողը Մագլի անունով ութամյա փոքր շուն է, որը ժյուրիին ցնցել է իր անդուր մռութով, դուրսպրծած աչքերով եւ անհամաչափ տեղակայված փոմփոլներով: Մագլիի շագանակագույն մորթուն խառնված են սպիտակա-մարմնագույն երանգներ, ինչը մարմնի վրա տեղ-տեղ անմազության տպավորություն են թողնում: Շան ստորին ժանիքները տեսանելի են անգամ երախը փակ վիճակում:
Այդ ատամնավոր հրաշքի տերը անգլուհի Բեւ Նիքոլսոնն է: Ավելի վաղ նրա շունն արդեն նվաճել էր Մեծ Բրիտանիայի ամենահակակրելի շան տիտղոսը:
«Այժմ ամբողջ աշխարհը կարող է հիանալ իմ շնիկով», - ժպտալով ասում է շան տիրուհին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հաղթողի գավաթից բացի Նիքոլսոնն ստացել է նաեւ հազար դոլարի դրամական պարգեւ:




























