Զինվորականների դրածո Ահմեդ Շաֆիկը հունիսի 24-ին կհայտարարվի Եգիպտոսի նախագահ: Այս մասին հաղորդել է իշխանական աղբյուրներին մոտ կանգնած  «Ahram» կայքը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել հունիսի 16-17-ին:  Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնն զբաղեցրած Շաֆիկի մրցակիցը «Մահմեդական եղբայրների» աջակցությունը վայելող Մոհամեդ Մուրսին էր:

Ընտրությունների արդյունքների հայտարարումը, որը նախատեսված  էր շաբաթվա կեսին, անսպասելի հետաձգվել էր, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանը արձակել էր խորհրդարանը: Դիտորդները դա գնահատել էին որպես զինվորականների կողմից «Մահմեդական եղբայրներին» թուլացնելու փորձ, որի վերահսկողության տակ կարող էր հայտնվել ինչպես օրենսդիր մարմինը, այնպես էլ նախագահական պաշտոնը:

Հաղորդովում է, որ Շաֆիկն ստացել է ձայների 50,7%-ը, մինչդեռ Մուրսիի շտաբն էլ այս շաբաթ հայտարարել էր, թե ընտրվել է իրենց թեկնածուն: