Իսրայելի օդուժը հունիսի 23-ին ռմբակոծել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դիրքերը: Պաղեստինցի բժիշկները հայտնել են մեկ սպանվածի եւ 20 վիրավորի մասին:
Իսրայելի բանակում նման գործողությունը համարել են շարունակական հրթիռակոծման պատասխանը: Անցած գիշերը, ըստ ԶԼՄ-ների, գրոհայինները մոտ երկու տասնյակ հրթիռ են բաց թողել Իսրայելի վրա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», փոխադարձ հարվածները վտանգի տակ են դնում հաշտեցումը, որի մասին Գազայի հատվածի իշխանությունների կողմից հայտարարվել էր երկու օր առաջ: Պաղեստինական տվյալներով, շաբաթվա սկզբից Գազայում 11 գրոհային է զոհվել:




























