Գյումրիում այսօր` հունիսի 23-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: Ժամը 01:45-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի 85 տան բնակչուհի 50-ամյա Լարիսա Կարապետի Պապիկյանը իր տանը կից ցախանոցում գլխաշորով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի տեղեկություններով, կինը գործազուրկ է եղել:




























