Հարավային Ֆլորիդայի եւ Շանհայի համալսարանների գիտնականները նկատել են, որ հնագույն Թայ Ցզի մարզաձեւով զբաղվող տարեց չինացիների մոտ ուղեղի ծավալն ավելի մեծ է, նրանք շատ ավելի լավ հիշողություն եւ սթափ մտածողություն ունեն, գրում է «Medical Xpress»-ը:
Մասնագետները 8-ամսյա ստուգողական հետազոտություններ են անցկացրել, որի ժամանակ համեմատել են Թայ Ցզիով զբաղվողներին եւ որեւէ նմանատիպ բանով չզբաղվողներին: Դիտարկումները ուղեղի ծավալի մեծացում եւ կոգնիտիվ բարելավում են նկատել առաջին խմբում: Մյուս խմբի մոտ արձանագրվել է ուղեղի ծավալի նվազեցում, որը որոշ ժամանակ անց կարող է 60-70 տարեկանների մոտ տկարամտության հանգեցնել:
Կանոնավոր եղանակով այս մարզաձեւով զբաղվելը դրականորեն է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա, բարելավում է նյութափոխանակությունը, հանում է սթրեսը: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարկվել են «Journal of Alzheimer`s Disease»-ում:




























