Վրաստանում ընտրողներին կաշառելու գործի հետաքննության շրջանակում կնիք է դրվել այն պահեստների վրա, որտեղ պահվում են ընդդիմադիր առաջանորդ Բիձինա Իվանիշվիլիի եղբորը պատկանող «Global TV»-ի արբանյակային ալեհավաքները:
Թբիլիսիի քաղքային դատարանը նման որոշում է կայացրել` բավարարելով դատախազության միջնորդությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Global TV»-ին ներկայումս Վրաստանի միակ կաբելային օպերատորն է, այն հասնելի է նաեւ արբանյակի միջոցով:
Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները կարծում են, որ իշխանությունների գործողություններն ուղղակիորեն կապված է օբյեկտիվ տեղեկատվության տարածումը խոչընդոտելու հետ:




























