Գիտնականները հայտնաբերել են, որ H5N1 վարակը, որն ավելի հայտնի է «թռչնագրիպի վարակ» անունով, արագորեն փոխակերպվում է:

Մասնագետների տվյալներով` իրական վտանգ կա, որ այն ավելի վարակիչ կդառնա եւ կփոխանցվի մարդուց մարդուն: Այդ պարագայում մեծ է մահաբեր պանդեմիայի տարածման հավանականությունը գրում է  «Արգումենտի ի ֆակտին»:

Ներկայումս թռչնագրիպով կարող են հիվանդանալ միայն վարակակիր փետրավորների հետ անմիջական շփված մարդիկ: Սակայն, գենետիկների տվյալներով, H5N1-ին ընդամենը հինգ գենետիկական փոփոխություն է անհրաժետ մարդուց մարդուն փոխանցվելու համար:

Այդ փոխակերպումները լիովին կարող են տեղի ունենալ բնական ճանապարհով: Սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ կարող է հայտնվել մահացու համաճարակը:

Նշվում է, որ միկրոկենսաբանների հետազոտությունները հարուցել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների դժգոհությունը, որոնք պահանջել են դադարեցնել այդ թեմայով հրապարակումները Science գիտական ամսագրում, քանի որ նման տեղեկատվությունն ահաբեկիչներին կենսաբանական զենքի պատրաստման եղանակ կհուշի: